Վաշինգտոնը կարծում է, որ Իրանը աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Թեհրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ճեպազրույցի ընթացքում նրան խնդրել են մեկնաբանել Թեհրանում Վլադիմիր Պուտինի հանդիպումներն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

«Զարմանալի էր լսել, որ գերագույն առաջնորդը միանշանակ հավանություն է տվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը՝ հաշվի առնելով, որ ամբողջ ընթացքում Իրանը փորձում էր չեզոքություն պահպանել»,- ընդգծել է Փրայսը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով