Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի է ունեցել հենապատի փլուզում. երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:

Լոռու մարզի Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով