Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին քարաթափման աշխատանքներ են իրականացվելու. ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Մայիսի 26-ին ժամը 11:00-14:00-ն փակ կլինի Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Մայիսի 26-ին ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով