Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատարի խողովակ է վթարվել. վարորդներին հորդորում են լինել ուշադիր

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- հայտնում են դեպարտամենտից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով