Վանաձորում սպորտային կոշիկի մեջ թաքնված կարիճը խայթել է 16-ամյա աղջկան․ նրա վիճակը գնահատվում է բավարար

Վանաձորի բժշկական կենտրոն ապրիլի 13-ին՝ ժամը 11:10-ին, ընդունվել է 16-ամյա աղջիկ՝ կարիճի խայթոցով: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:  

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար»,- նշվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հարազատների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ: ԲԿ-ից զգուշացնում են կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով