Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին: Այս մասին հաղորդում է Ոստիկանության լրատվականը։

Երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով