Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ 
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։
Նախարար Վահան Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։
 
Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով