Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Եվրոպական հանձնաժողովի կողմից գործարկած «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում: «Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով