Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Մայիսի 13-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է՝ ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին՝ մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: 

«Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով