Ստոլտենբերգ․ «Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը», – այսօր Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ», – նշել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով