ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։