Ստեփանակերտում պարետ է նշանակվել Սարդար Սաֆարովը

Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պարետ: 

Կոչումով գեներալ-մայոր Սաֆարովը ծնվել է 1973 թվականին Սումգայիթում։  Մինչ այժմ զբաղեցրել է Ադրբեջանի ՆԳՆ հանրային անվտանգության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Հիշեցենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը։

Ավելի ուշ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքեց տեղեկությունները, թե իր հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։

«Իմ ունեցած տեղեկություններով նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները Երևանում են, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց, թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․ բառեր չեմ գտնում ասելու»,- ասել էր նա «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշելով, որ Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, Ստեփանակերտում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով