Ստամբուլում պայթյուն է որոտացել եւ խոշոր հրդեհ բռնկվել |news.am|

news.am: Ստամբուլում հոկտեմբերի 9–ի երեկոյան  բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել։

Թուրքական Sondakıka կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Քադըքյոյի շրջանի բնակելի շենքերից մեկում գազի հետ կապված խնդրի պատճառով պայթյուն է որոտացել։

Ստամբուլի նահանգապետի խոսքով, պայթյունի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի։

Հոկտեմբերի 9–ի կեսօրին էլ Ստամբուլի Պենդիկի շրջանի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որն արագ տարածվել է։ Դեպքի վայր մեկնած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի օջախները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով