Ստամբուլում Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կունենան. ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը հանդիպումներ էր ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով