Ստամբուլի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է վեց մարդ |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի Ստամբուլ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած զինված բախման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի և Իրանի քաղաքացիներ, գրում է Sabah թերթը։

«Անհայտ պատճառով Սարիերի առևտրի կենտրոնում վիճաբանություն է ծագել երկու խմբի միջև, և որոշ ժամանակ անց այն վերաճել է ծեծկռտուքի, կողմերն ատրճանակներից կրակել են միմյանց վրա, արձակվել է 12 փամփուշտ։  Միջադեպի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ չորս ադրբեջանցի, մեկ իրանցի և մեկ թուրք։ Պարզվել է, որ Իրանի քաղաքացին միջադեպին չի միջամտել, վիրավորվել է, քանի որ ներկա է եղել դեպքի վայրում»,- գրել է թերթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով