shantnews.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։
«Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում՝ ցույց տալով երկկուսակցական ուժեղ աջակցությունը Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակ Կարին Ժան Պիերը։
Նրա հաղորդագրությունում ասվում է նաև, որ Բայդենը կոչ է արել աշխարհին աջակցելու Ուկրաինայի ժողովրդին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։
Սպասվում է, որ Զելենսկիի այցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։