Սպիտակ տունը Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները «ոչ միանշանակ» է անվանել |news.am|

news.am: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հակասական է անվանել անցյալ շաբաթ կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։

«Արդյունքները տարբեր են եղել որոշ երկրներում և խառն են ամբողջ Եվրոպայում», – ասել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցում՝ ընդունելով, որ «սա ժողովրդավարություն է»:

Պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կշարունակեն համագործակցել Եվրոպայում եվրոպացի դաշնակիցների հետ՝ անկախ Եվրախորհրդարանի կազմից։ «Մենք հարգում ենք մեր դաշնակիցներին և գործընկերներին եվրոպական մայրցամաքում և բացարձակապես վստահ ենք, որ անկախ նրանից, թե ով կստանա տեղ Եվրախորհրդարանում, մենք կարող ենք շարունակել աշխատել ԵՄ-ի հետ»,- հավելել է նա։ «Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Քիրբին մեկնաբանել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի լուծարումը և սպասվող արտահերթ ընտրությունները։ «Նախագահը կաշխատի Ֆրանսիայի դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված առաջնորդների հետ, ովքեր էլ նրանք լինեն»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով