Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը |armenpress.am|

armenpress.am: Սպասվում է, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև ընթացիկ տարվա մայիսի վերջ։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպման շրջանակներում։

«Ինչպես սպասվում է՝ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև մայիսի վերջ»,- Բորելի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով