Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործի քննությունը կվերսկսվի

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մյուսների (նրա կնոջ, երկու որդիների և փոխկապակցված երկու անձի վերաբերյալ) գործի քննությունը կվերսկսվի։ Այս մասին ասված է ՀՀ դատական իշխանության կայքում։

«Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշել է վերսկսել գործի քննությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին:

Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով