Սուրեն Պապիկյանը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր

Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով