Սոթքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ օգտագործվել են նաև հայկական արտադրության զինատեսակներ. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը սահմանին լարված է, բայց հարաբերականորեն կայուն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է նորից սրվել: Սիմոնյանի խոսքով` սահմանին կա մեծ կուտակում, փոխհրաձգությունը դադարել է, բայց լարվածությունը շարունակվում է:

ԱԺ նախագահն, անդրադառնալով բանակի հզորացման ուղղությամբ արվող քայլերին, նշեց.

«Մենք մեծ ներդրումներ, ջանք և աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ նույնիսկ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ եւ ԱԹՍ։

Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

ՊՆ-ից հայտնել էին նաեւ, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով