Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Սոթքի հանքավայրը փակելու վերաբերյալ հանքավայրի աշխատակիցների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցումասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Մենք խոսել ենք անվտանգ շահագործման մասին, մեր քննարկման հիմնական թեման եղել է անվտանգ շահագործումը: Հանքի փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում: Կրակոցների արդյունքում է  այս իրավիճակը ստեղծվել, երբ անվտագային խնդիրը լուծվի, հանքը կշահագործվի, չնայած, որ այս պահին հանքը մասնակիորեն շահագործվում է»,-ասաց նա:

Ավելի վաղ  մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին և տեղեկացրել, որ հանաքավայրի աշխատանքը կասեցվելու է՝ հանքն այլևս չի աշխատելու:

Ավելի վաղ հայտնել էինք,որ ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրը 10 օրից ավելի է ինչ չի գործում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով