armenpress.am: Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում աշխատանքները շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ընդհանուր առմամբ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են աշխատանքները։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց մարզպետը։