«Սյունիք» օդանավակայանում 2024-ին նոր սարքավորումներ կգործարկվեն. չեղարկումները կնվազեն. Սանոսյան |news.am|

news.am: Մենք Կապան քաղաքում գործող «Սյունիք» օդանավակայանը այս տարի գործարկեցինք, որը երկուշաբթի եւ ուրբաթ կանոնավոր չվերթներ է իրականացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված չվերթները չեն իրականացվել: Մենք եւ շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,-ասաց նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով