Սյունիքում կուտակումներ չկան. օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է. ԶՈՒ ԳՇ պետ |aysor.am|

aysor.am: Սյունիքում կուտակումներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին, կուտակումներ չկան, որը ներկայացնում եք»,- ասաց նա։

ԳՇ պետի խոսքով՝ օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։

Ըստ նրա՝ շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր։

«Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ»,- նշեց Ասրյանը։

ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները։

«Եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով