Սի Ծինփինի այցը Մոսկվա նվազեցրել է միջուկային պատերազմի վտանգը․ Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցը Մոսկվա նվազեցրել է միջուկային պատերազմի մեկնարկի վտանգը։ Այս մասին գրում է Financial Times-ը։

«Կարևոր է, որ այս այցը նվազեցնում է միջուկային պատերազմ սկսելու վտանգը, և նրանք (Չինաստանի ներկայացուցիչները՝ խմբ․) դա շատ ու շատ պարզ հասկացրին»,- հայտարարել է Բորելը՝ հիշեցնելով ուկրաինական ճգնաժամը լուծելու Չինաստանի ծրագիրի մասին, որում նշվում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնենք, որ վերընտրվելուց հետո ՌԴ-ն եղել է առաջին երկիրը, որտեղ պաշտոնական այց է կատարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նրա այցի ֆոնին Կիև էր այցելել Ճապոնիայի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով