Սի Ծինփինը Պուտինի հրավերով մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան |tert.am|

tert.am: Կրեմլը հաստատել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան։ Նրա այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Այցի ընթացքում, ըստ Կրեմլի, կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդիական հարցեր։ Մտքերի փոխանակում է նախատեսվում նաև միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում», – ասվում է  հաղորդագրությունում։

Սի Ծինփինի այցը հաստատել է նաև Չինաստանի ԱԳՆ-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով