tert.am: Չինաստանում նոր թափ են հավաքում կառավարության հակաքովիդային միջոցառումների ակտիվացման դեմ բողոքի ակցիաները, ընդ որում ցուցարարները նաև քաղաքական հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Շանհայի փողոցներ, գրում է BBC-ն՝ մանրամասնելով, որ իր թղթակիցները տեսել են՝ ինչպես են մարդկանց հրում ոստիկանական մեքենաների մեջ:
Ուսանողները ցույցեր են անցկացրել նաև Պեկինի և Նանկինի համալսարաններում։
Շանհայում բողոքի ցույցի ժամանակ մարդիկ բացահայտ բղավում էին «Սի Ծինփի՛ն, հեռացի՛ր», «Կոմունիստական կուսակցությո՛ւն, հեռացի՛ր» կարգախոսները։ Նման կարգախոսները բավականին անսովոր են Չինաստանում, որտեղ կառավարության և պետության ղեկավարի ցանկացած ուղղակի քննադատություն, որպես կանոն, տխուր է ավարտվում, գրում է աղբյուրը։
Այլ մանրամասներ և լուսանկարներ՝ tert.am-ում