Սիրիայում հայտնել են իսրայելական ավիահարվածներից 5 զոհի, 19 վիրավորի մասին |armenpress.am|

armenpress.am:

Սիրիայում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, առնվազն 19 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։

Նշվում է, որ Սիրիայի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Տարտուսի և Համայի նահանգներում մի քանի պայթյուն է լսվել, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ 

«Կիրակի օրը՝ 2024 թ. սեպտեմբերի 8-ին, մոտավորապես ժամը 23:20-ին, իսրայելական հակառակորդը հարձակում է ձեռնարկել Լիբանանի հյուսիս-արևմտյան ուղղությունից՝ թիրախավորելով մի շարք ռազմական օբյեկտներ կենտրոնական շրջանում։ ՀՕՊ համակարգերը կալանել են ագրեսորի հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը», – SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրներից մեկը։ 

Համայի Մասյաֆ քաղաքի հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հարվածների հետևանքով Մասյաֆի մայրուղիներից մեկի վրա հրդեհ է բռնկվել։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով