Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը, առանց դրսից միջամտության կամ պարտադրանքի, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

«Անհրաժեշտ է ազգային երկխոսություն հաստատել սիրիական հասարակության բոլոր հատվածների մասնակցությամբ՝ ներառական կառավարություն ձևավորելու համար։

Իսլամական Հանրապետությունը շարունակում է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ ճգնաժամը կարգավորելու համար։

Իրանը հույս ունի, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն զարգանալ ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով