Սիրիայի գրոհայինները մտել են Համա |1lurer.am|

1lurer.am: Սիրիական բանակը նահանջել է Համա քաղաքից, իսկ հակակառավարական, ահաբեկչական ուժերը մտել են քաղաք՝ հայտնում են լրատվամիջոցները:

Սիրիական բանակը հայտարարել է, որ Համայից դուրս է եկել ու դիրքեր զբաղեցրել քաղաքից դուրս՝ պաշտպանելու խաղաղ բնակիչների կյանքը: Զինվորականները գրոհայիններին մեղադրել են քաղաքի պաշտպանությունը ճեղքելու նպատակով ինքնասպան ահաբեկիչներին օգտագործելու համար:

Ջիհադիստ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը և նրա դաշնակից խմբերը պնդում են, որ վերահսկողության տակ են վերցրել Համայի ռազմական օդանավակայանը, որը երկրում ամենամեծերից մեկն է, ինչպես նաև քաղաքի հյուսիսում, արևմուտքում և հարավում գտնվող մի քանի գյուղ՝ այդ ուղղություններից Սիրիայի մայրաքաղաք ներթափանցելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով