Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս:

Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը: 

Սիրիայի ԱԳ նախարարը ողջունել Արարատ Միրզոյանին և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին, և դա երկու երկրների միջև պատմական և ամուր հարաբերությունների արտահայտնումն է, որոնք շարունակաբար զարգանում են՝ ծառայելու երկու ժողովուրդների շահերին: 

ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար։

Նշենք, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից նշել էին, որ Հայաստանից երկրաշարժից տուժած Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը՝ ավելի քան 32 տոննա քաշով: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով