Սիսիան-Երևան ճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով խցանվել է 80 բեռնատար

Հունվարի 10-ին՝ ժամը 16։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան ճանապահահատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում առկա է բեռնատար ավտոմեքենաների խցանում:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ֊փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և  Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ձյան և մերկասառույցի պատճառով առկա է մոտ խցանված 80 բեռնատար։
Փրկարարները խցանումից դուրս են բերել 49 բեռնատար ավտոմեքենա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով