Սիմոնյանն ու Քուրթուլմուշը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ երեկվա հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում ու տարածաշրջանում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, X-իր իր էջում գրել է Սիմոնյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Քուրթուլմուշին է ներկայացրել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում շարունակել իրենց շփումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով