«Սերժ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած անձը 10 մլն դոլարանոց ցուցմունք է տվել»․ Մակինյան |factor.am|

factor.am: Շարունակում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ուշագրավ հայտարարություն արեց։

«Սերժ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած անձը 10 մլն դոլարանոց ցուցմունք է տվել»,- ասաց նա։

Ըստ պաշտպանի՝ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած Սևան Քոչարյանը պետք է Հարկադիր կատարման ծառայության կողմից վտարվեր իր բնակարանից, սակայն դիմումը ներկայացնելուց հետո չի վտարվել: Մակինյանն ասաց, որ այն ժամանակ, երբ Սևան Քոչարյանը դատարանում ցուցմունք է տվել, ինքը հարցրել է, թե որտեղ է բնակվում, ինչին ի պատասխան Քոչարյանը նշել է այն հասցեն որտեղից պետք է վտարված լիներ:

Ըստ փաստաբանի, Քոչարյանին չեն վտարել, որպեսզի նա դատարանում ևս պնդի իր ցուցմունքները: Պաշտպանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չի կատարվում վտարման վերաբերյալ դատական ակտը` ըստ էության ակնարկելով, որ դա Սերժ Սարգսյանի դեմ Սևան Քոչարյանի ցուցմունքի գինն է: Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործը գրեթե ավարտական` դատական վիճաբանությունների փուլում է:

Այսօր պաշտպանական ճառով են հանդես գալիս Սարգսյանի պաշտպանները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով