Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «ԼԺՀ ազատագրումը» մոտ է ավարտին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ ինքնահռչակ ԼԺՀ «ազատագրումն» ավարտին է մոտենում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական զինված ուժերի խմբավորումները Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ։ Ավարտին է մոտենում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը», – ասել է նա։

Շոյգուն նաև հաղորդել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արգելափակումը շարունակվում է, գերի է հանձնվել 1908 ուկրաինացի զինվորական, գրում է «Ինտերֆաքսը»։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով