Սեպտեմբերին համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ․ ԱԱԾ

Այս տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ: ԱԱԾ-ից հայտնում են, որ նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնա­կառա­վարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոն­ները, իսկ համա­կարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա­տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձա­գանք­ման պետա­կան կենտրոն «cert.gov.am»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով