Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP29-ին Հայաստանի բացակայության մասին |1lurer.am|

1lurer.am: COP29-ի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP29-ին մենք չենք տեսնում։ Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար», – ասել է պաշտոնյան։

Երեկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ COP29-ին Հայաստանի մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, և հայկական կողմը դեռ որոշում չունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով