tert.am: Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։ Անդրադառնալով Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը․
«Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։
Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիում իրենց բնորոշմամբ «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն «տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։