Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ. Շոլցն այցելել է Սուրբ Ծննդյան տոնավաճառ |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ  ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

«Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում:

Բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ և հոգու և մարմնի շուտափույթ ապաքինում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով