Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04 տոկոս արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96 տոկոսը։

Սրանք ԿԸՀ նախնական տվյալներն են՝ 98,92 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո։ Այս ցուցանիշում ներառված չեն արտերկրի որոշ տեղամասերում քվեարկության արդյունքները։

Բուն Մոլդովայում քվեարկության արձանագրություններն ամբողջությամբ մշակվել են։ Համաձայն ԿԸՀ տվյալների՝ երկրի ներսում բնակիչները քվեարկել են գլխավորապես Ստոյանոգլոյի օգտին, ով ստացել է ձայների 51,19 տոկոսը․ նա հաղթել է 36 շրջաններից 19-ում, Սանդուն ստացել է 48,81 տոկոսը ձայների։

Հիշեցնենք՝ երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով:

Մասնակցությունը նոյեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով