Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում հրավիրված հանրահավաքին հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ոսիկանությանը․
«Դիմում եմ ոստիկանապետին․ պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություն, և պետք է անուն առ անուն ենթարկվեն պատասխանատվության,
երկրորդ․ պետք է սկսվի իրավական գործընթաց պարզելու՝ այս հանցագործություններ կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները,
երրորդ․ պահանջում ենք, որպեսզի ոստիկանապետ հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ», ասաց Սաղաթելյանը։
Նա առաջարկեց երթով շարժվել դեպի ոստիկանություն՝ պահանջները անմիջական փոխանցելու համար։