news.am: ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց․
«Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը իր անելիքները գիտի»:
Ոստիկանության՝ զենք չկրելու հայտարարության վերաբերյալ փոխոստիկանապետը նշեց․
«Այսօրվա համար դեպքը ունենք․ Սիսիանում խումբ է բռնվել, որոնց մոտ զենք է եղել»․ հարցին դա կապ ուներ հավաքի հետ, նշեց․ «չէ, բաներ կան, որ չենք կարող ասել»։
Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեծաթիվ ուժերի կենտրոնացումը հանրահավաքի վայրում, Հովհաննիսյանը ասաց, որ ծառայություն են կատարում, միշտ էլ կատարել են ծառայություն: