Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր 22 դիտակետ են փակել |armenpress.am|

armenpress.am: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

 Ռուսաստանից ՊՆ-ից տեղեկացնում են, որ 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով