Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն․ Պուտինը՝ Ալիեւին

ՌԴ նախագահ Պուտինը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն․ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, և դրանք բոլորը խոստումնալից են, բոլորն էլ իրական, կենդանի նախագծեր են՝ երկկողմ և բազմակողմ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Ալիևը նշել է, որ Պուտինի՝ Բաքու պետական ​​այցից հետո երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի է․ «Եղել են բազմաթիվ շփումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության անդամների մակարդակով»,- ասել է Ալիևը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով