Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Դանիայի դեսպանատան յոթ աշխատակիցների՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման և «Կիևին Դանիայի իշխանության կողմից ռազմական օգնության տրամադրման», գրում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ կարող է միջոցներ ձեռնարկել՝ «ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների»։

«Ռուսական կողմից նշվել է, որ թագավորության բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Բացի դրանից, գերատեսչությունը հավելել է, որ հրաժարվել է վիզա տրամադրել Դանիայի դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկին։

Ապրիլի 5-ին Դանիան արտաքսել էր Դանիայում ՌԴ դեսպանատան և Կոպենհագենում Առևտրային ներկայացուցչության 15 աշխատակիցների։ Երկիրը նրանց մեղադրել էր լրտեսության համար։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով