tert.am: Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
«Ռուսաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից», – ուրբաթ կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) գարնանային նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցում ասել է Մատվիենկոն:
Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։