Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ «վերջնական պայմանավորվածության» գալու հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում նշվել է դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ վերջնական պայմանավորվածության գալու նպատակով, որը թույլ կտար ապահովել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015 թ-ի հուլիսի 20-ի՝ այդ պլանը հաստատած 2231 բանաձևի պահպանումն ու լիակատար իրականացումը», – ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015 թ-ին Իրանի և վեց միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ և Գերանիան) միջև։ Իրանը «սառեցրել է» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թ-ին հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին, Իրանը 2019 թ-ին դադարել է կատարել պլանի մի շարք կետերը։

Երկու երկրների նախագահների զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել ռուս-իրանական հարաբերությունների առկա մակարդակին»։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ առևտրատնտեսական նախագծերի իրականացումը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով