Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում |factor.am|

factor.am: Չինական հինգ ռազմանավ հուլիսի 15-ի առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Ճապոնական ծով՝ մասնակցելու Ռուսաստանի հետ «Հյուսիս։ Փոխգործակցություն-2023» համատեղ զորավարժություններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Այս վարժանքները նշանավորում են Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո և տեղի են ունենում այն ժամանակ, երբ Պեկինը շարունակում է մերժել ԱՄՆ կոչերը՝ վերականգնելու երկու երկրների միջև ռազմական շփումները, գրում է Reuters-ը:

Չինական Global Times-ը հայտնում է, որ զորավարժություններին ռուսական կողմից կմասնակցեն ինչպես ռազմածովային, այնպես էլ ռազմաօդային ուժերը։

Չինաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ վարժանքների թեման է «Ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով