Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շոյգուն ընդգծել է՝ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով:

Այս մասին հայտնել է իրանական պետական ​​հեռուստատեսությունը:

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հեռուստատեսության հրապարակած հաղորդագրության մեջ:

Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և  այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով